Հարավային Կորեայի Ազգային ժողովում կայացել է երկրի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինի երդմնակալության արարողությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Դրանից հետո նա ուղերձ է հղել ժողովրդին, որը, երդմնակալության արարողության հետ միասին, հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
Մուն Չժե Ինը Հարավային Կորեայի նախագահ է ընտրվել՝ նախօրեին կայացած ընտրություններում հավաքելով 41.08% ձայն:
Այս ընտրություններն արտահերթ էին՝ կապված կոռուպցիոն սկանդալում ներգրավված նախկին նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթի հետ:




























