ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից, հաղորդում է BBC-ն:

Հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության:

Սա Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ առաջին բարձր մակարդակի հանդիպումն է՝ ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: