ՌԴ Կալինինգրադի մարզի հետ 45 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը Լիտվայի համար 1,335 մլն եվրո կարժենա։ Ինչպես հայտնել է Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը՝ նման գումարի պայմանագիր է ստորագրել աշխատանքներն իրականացնող մատակարարի հետ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից», - նշել է գերատեսչությունը։ Համաձայն ծրագրի՝ պատնեշը պետք է կառուցվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ։
Կալինիգրադի մարզի հետ ցամաքային սահմանին Լիտվան որոշել է երկու մետր բարձրությամբ հաղորդալարային պատնեշ կառուցել՝ էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով։ «Պատնեշը կլինի Լիտվայի, Լեհաստանի եւ ՌԴ-ի սահմանների հատման վայրում, Վիշտիտիս լճի մոտ եւ կձգվի Շաքյայսկի եւ Վիլկավիշկսկի շրջաններից մինչեւ Նեման», -հայտնել են ծառայությունում։




























