Այսուհետ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց:
«Յունիբանկից» NEWS.am-ին հայտնում են, որ այն իրենից ներկայացնում է տարեկան բաժանորդագրություն` քաղաքացիների կողմից իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ծառայությունը մատուցվում է է «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության կողմից եւ աշխատում է շուրջօրյա, այդ թվում` հանգստյան եւ տոն օրերին: Իրավաբանի հետ կապ հաստատել կարելի է աշխարհի ցանկացած վայրից:
«Իրավաբան 24» ծառայությունը հաճախորդներին մատուցվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր եւ գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում եւ հրահանգներ դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմմում (դիմում, պահանջ, բողոք եւ այլն):
Իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է հեռահար` հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով:
Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 ՀՀ դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում:
«Իրավաբան 24» ծառայության ձեռքբերման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար դիմեք «Յունիբանկի» մասնաճյուղեր կամ բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:




























