Արցախի Ազգային ժողովի հերթական նիտը կկայանա մայիսի 11-ին:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, այսօր՝ մայիսի 10-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի համար երաշխավորվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի եւ «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծերը: Հերթական նիստի օրակարգն առաջարկվել է ձեւավորել այդ եւ մյուս հարցերի ընդգրկմամբ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 11-ին ժամը 11:00-ին:




























