Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են վրացի 42-ամյա օրենքով գող Բագրատ Պանցուլյային, ով հայտնի է նաեւ որպես Մարատ Սուխումսկի, հաղորդում է РЕН ТВ-ն։

Հարցաքննության ժամանակ տղամարդը նշել է, որ նախկինում դատապարտված է  եղել, սակայն չի հիշում, թե ինչպիսի հոդվածներով, ինչպես նաեւ հրաժարվել պատասխանել հարցին, թե իսկապե՞ս օրենքով գող է։

Առաջիկա օրերին տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի ձերբակալվածին երկրից վտարելու հարցը։ Նրան նաեւ ցմահ կարգելվի Ռուսաստան մուտքը։