Ահաբեկչության մեջ կասկածվող աջ ծայրահեղական, Բունդեսվերի օբեր- լեյտենանտի պատմության մեջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս ՝քննիչները կալանավորել են եւս մեկ զինծառայողի։ Գերմանիայի դատախազությունը կասկածում է, որ «նա Բունդեսվերի սպայի ու եւս մեկ հանցակցի հետ միասին ծրագրում էր ահաբեկչություններ գերմանացի քաղաքական գործիչների դեմ, ընդ որում կասկածները պետք է ընկնեին փախստականների վրա», գրում է Sueddeutsche Zeitung,-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի հակահետախուզության ծառայությունն (MAD) 2015-ին հետաքննություն էր սկսել կալանավորված Մաքսիմիլիան Տ-ի հանդեպ ։ Քննության տվյալներով, այն ժամանակ նա ակումբում ենթադրաբար քարոզում էր գործողություններ միգրանտների դեմ։ Տեղի ունեցածի մասին հայտնել էին իրավասու մարմիններին ու MAD-ը սկսել էր հետաքննություն, սակայն կասկածների համար որեւէ այլ հիմքեր չէր հայտնաբերել։
Երեք չարագործները, ըստ դատախազության տվյալների, ծրագրում էին ահաբեկչություններ այն անձանց դեմ, ովքեր «պատասխանատու են, իրենց կարծիքով, սխալ միգրացիոն քաղաքականության համար»։ Իրենց պոտենցիալ թիրախները կասկածյալները գրանցել էին ցուցակի մեջ, որտեղ ի թիվս մյուսների՝ նաեւ արդարադատության նախարար Հայկո Մաասն է ու Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը։
Հանցագործությունը պետք է իրականացներ օբեր լեյտենանտ Ֆրանկո Ա․-ն , ու որպեսզի կասկածները փոխատականների վրա ընկնեին, նա «սկսել էր սիրիական փախստական ձեւանալ»։ Մաքսիմիլիան Տ-ն երբեմն ղեկավարությունից քողարկում էր Ֆրանկո Ա-ի բացակայությունը ։
Մինչդեռ ուսանող Մաթիաս Ֆ-ի մոտ, որին երկու շաբաթ առաջ են ձերբակալել, հայտնաբերվել են հազար փամփուշտներ, որոնք մեծամասամբ Բունդեսվերի զենքի պահեստներից էին գողացված։




























