Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Subaru» մակնիշի 35GA049 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ. Կ. Ա.) բախվել է արտաքին լուսավորման սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր 1989թ. ծնված Վ. Ս.-ին դուրս են բերել տեղի ուժերով եւ հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հոսանքազրկել ավտոմեքենան: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























