Արկտիկական խորհրդի ութ երկրների արտաքին գործերի նախարարները այս շաբաթ կքննարկեն կլիմայի փոփոխության խնդիրը։ Նիստին նախորդել է գիտնականների հաղորդագրությունն այն մասին, որ Արկտիկայում ջերմաստիճանն աճում է երկու անգամ ավելի արագ, քան աշխարհում առհասարակ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Բարձրագույն մակարդակի նիստը, որին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Ռուսաստանի, Գրենլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Իսլանդիայի նրա գործընկերները, կմեկնարկի հինգշաբթի օրը Ֆերբանկսում, Ալյասկա նահանգում։
Կլիմայի փոփոխության վերաբերյալ ցանկացած փոփոխություն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կազդի Ալյասկայի տեղաբնիկների վրա, որոնց հետագա ճակատագիրը կախված է արկտիկական ջրերի վիճակից։
Համաձայն վերջին գիտական հաղորդագրությունների՝ Արկտիկայում ջերմաստիճանն աճում է երկու անգամ ավելի արագ, քան աշխարհում, սառցի մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշի վրա է գտնվում։




























