Ճապոնիայի իրավապահ մարմինները հետեւում են յակուձա մաֆիայի կլանների միջեւ պահպանվող դիմակայությանը եւ հանցախմբերի բախման տասնյակ դեպքեր արձանագրում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ազգային ոստիկանական վարչության ղեկավար Մամայոսի Սակագուտին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Իրավապահների տվյալներով՝ 2016 թվականի մարտի 7-ից սկսած մինչեւ մայիսի 10-ը առնվազն 47 բախում է արձանագրվել՝ ենթադրաբար «Յամագուտի-գումի» խոշոր հանցախմբի եւ 2015 թվականի ամռանը նրանից առանձնացած «Կոբե յամագուտի-գումի»-ի միջեւ։ Ինչպես հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ ոստիկաններին հաջողվել է հետաքննել 30 նման դեպք։

Ինչպես մտահոգվում են ոստիկանությունում՝ առաջիկայում կարող են ակտիվանալ պարզաբանումները նաեւ այլ մաֆիոզ խմբավորումների միջեւ։ Օպերատիվ տվյալներով՝ ապրիլի վերջին «Կոբե յամագուտի-գումի»-ից, ցանկանում է առանձնանալ նրա վերահսկողության տակ գտնվող խմբավորումներից մեկը, որի պարագլուխները, դուրս գալով խոշոր կլանից, որոշել են իրենց անվանել «Նինկյո-դանթայ յամագուտի-գումի»։