Հայաստանի պաշտպանության նախարարությունը գումարներ կհատկացնի զինվորականներ Աշոտ Գրիգորյանի եւ Ռոլանդ Քաջիկյանի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար: Որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 11-ի նիստում:

Զինվորականները վիրավորում էին ստացել մարտական հերթապահության ժամանակ: Նրանց բուժման համար պետբյուջեից 9.2 մլն դրամ կհատկացվի: