Առնվազն 11 մարդ է զոհվել, եւս 15-ը տուժել են Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, հաղորդում է ANI գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, ժամը 01.00-ին: Նահանգի անտառտնտեսությանը պատկանող բեռնատարը տեղափոխել է ընկերության աշխատակիցներին:

Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարները հաճախակի երեւույթ են, որի պատճառը ճանապարհների վատ վիճակն է ու դրանց ծանրաբեռնվածությունը: