Ոստիկանությունն ավարտել է քրեական հեղինակություն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) նկատմամբ գործի հետաքննությունը՝ Մոսկվայի Elements  ռեստորանի տիրուհուց՝ Ժաննա Կիմից ութ միլիոն ռուբլի շորթելու գործով։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հինգշաբթի օրը հայտնել է փաստաբան Եվգենի Ուստինը։

«Երեկ (մայիսի 10) մենք նախնական հետաքննության ավարտի ծանուցում ենք ստորագրել, առաջիկայում մենք կսկսենք քրեական գործի ուսումնասիրությունը, որի ծավալը 30 հատոր է», - ասել է նա։ Քրեական գործով անցնող անձ է նաեւ Անդրեյ Կոչույկովը՝ Իտալացի («Իտալյանեց») մականունով։

Փաստաբանի խոսքով՝ գործով անցնող անձինք իրենց անմեղ են համարում։

Երբ մեղադրյալներն ու պաշտպանությունը կծանոթանան նյութերին, գործը դատախազություն կփոխանցվի՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, հետո կսկսվի դատական գործընթացը։