Մայիսի 10-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի դիմաց գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 41-ամյա Վահան Ս.-ի վարորդական վկայականը, բանկային քարտ եւ 15.000 դրամ:
Պարզվել է, որ Սպարտակ Մ.-ն նույն օրը, ժամը 11.20-ին, թիվ 47 ավտոբուսի սրահում Վահան Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:




























