Բուհերի արդյունավետությունը պետք է հստակ չափման ենթարկվի։ Այս մասին մայիսի 11-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։  

Նրա խոսքով՝ կրթական համակարգը պետք է կապ պահպանի տնտեսության հետ, համապատասխանի նրա պահանջներին։ Կարապետյանը ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ միջին մասնագիտական կրթության զարգացման Ազգային կենտրոնի տնօրեն Տաթեւիկ Գասպարյանին հանձնարարել է ուսումնասիրել ու ներկայացնել բուհերի ուսումնական ծրագրի հավատարմագրման գրաֆիկը։ Երեք ամսում անհրաժեշտ կլինի ներկայացնել բուհերի ու ուսումնարանների արդյունավետությունը «չափող» միջոցառումների անցկացման գրաֆիկը։