Պետական եկամուտների կոմիտեն կկարգավորի պտուղ-բանջարեղենի մանրածախ առեւտրից ԱԱՀ-ի վճարման հարցը: Այս մասին մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանի շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի համար պարտադիր չէ ձեռներեցի գրանցում ունենալ եւ հաշվիչ դրամարկղ պահել: Սակայն ձեռնարկությունները, որոնք ԱԱՀ են վճարում (օրինակ՝ սուպերմարկետները) պետք է այն վճարեն նաեւ մրգի եւ բանջարեղենի վաճառքից: Նախկինում նրանք ջանում էին մրգի եւ բանջարեղեվի համար անդորրագիր չտալ: Հետո սկսեցին անդորրագրեր տալ, սակայն կեղծ մասնավոր ձեռնարկատերերի անունից (քանի որ նրանք Հայաստանում ԱԱՀ չեն վճարում):

Մյուս կողմից՝ ԱԱՀ վճարելիս գյուղատնտեսական արտադրանքի բիզնեսը դրա դեբետավորման խնդրի առջեւ կկանգնի: Գյուղացիները հարկային դաշտ ընդգրկված չեն, եւ սուպերմարկետներն այս դեպքում պետք է պետությանը ԱԱՀ վճարեն եւ իրենց, եւ նրանց համար:

«Իսկապես խնդիր կա, եւ մենք հանդես կգանք այն լուծելու օրենսդրական առաջարկով»,- ասաց Հարությունյանը՝ առայժմ մանրամասներ չներկայացնելով: