Վերջին 6 ամսում Հայաստանում հարկային պահումներից օգտվել են 1630 հիպոթեքային փոխառուներ։ Այս մասին մայիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրանց վերադարձվել է մոտ 1 մլրդ դրամ (2,05 մլն դոլար-խմբ ), հավելել է նա։
Հիշեցնենք, որ եկամտահարկից պահումը՝ հիպոթեքի տոկոսների չափով, գործում է 2015 թվականից, սակայն միայն նոր բնակարանների եւ սեփական տների համար։
Նշենք, որ շահույթի հետ մեկտեղ, գնորդները նաեւ խնդիրների հետ են առնչվում։ Հարկային պահումը անշարժ գույքի վաճառքը օրինական շրջանառության մեջ է դնում, եւ բնակարանների արժեքին սկսում է ավելանալ ԱԱՀ-ն։ Այնուամենայնիվ, նոր պայմաններով փոխառուները առաջին մի քանի տարում շահում են, երբ վարկով մարում են տոկոսները։




























