ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել ԱՄԷ-ին 2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ «Patriot» համակարգի 160 հրթիռ վաճառելու գործարքը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները:

Ըստ գերատեսչության՝ գործարքն «օգտակար կլինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութան եւ ազգային անվտանգության համար, քանի որ կամրապնդի կարեւոր դաշնակցի անվտանգությունը, որը եղել եւ մնում է ուժեղ, Մերձավոր Արեւելքում քաղաքական կայունություն եւ տնտեսական առաջընթաց ապահովող երկիր»:

Հիմա գործարքը պետք է հաստատի ԱՄՆ կոնգրեսը:

ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կազմում է ներառված, որը ռազմական արշավ է անցկացնում Եմենում հուսի ապստամբների դեմ:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցելու է Սաուդյան Արաբիայում կայանալիք Պարսից ծովի արաբական պետությունների գագաթնաժողովին: