Փհենյանը ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին չի օգտագործի Վաշինգտոնի հետ բանակցություններում: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հյուսիսկորեական ԱԳՆ-ն այսպիսով մեկնաբանում է ամերիկյան լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Փհենյանը կալանավորված ամերիկացիներին որպես «կենդանի վահան» կօգտագործի:
ԿԺԴՀ ԱԳՆ-ն հերքել է այդ պնդումները՝ ավելացնելով, որ երկրի տարածքում ձերբակալված ամերիկացիների նկատմամբ հետաքննություն է իրականացվում՝ հանցավոր գործողություններին մասնակցելու մեղադրանքով:
Մեկ շաբաթ առաջ ԿԺԴՀ-ում ձերբակալել էին չորրորդ ամերիկացուն՝ «քայքայիչ գործունեություն» ծավալելու մեղադրանքով:




























