ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռեւս չի կողմնորոշվել կլիմայի փոխոխության հետ կապված քաղաքականության հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ չնայած Արկտիկական խորհրդի մյուս յոթ երկրների՝ կլիմայի փոփոխությունների հարցում հուսալի գործընկեր մնալու կոչերին:
ExxonMobile նավթային ընկերության նախկին ղեկավարն Արկտիկական խորհրդի լիագումար նիստում պատմել է, թե ինչպես է ձեւավորվում ԱՄՆ քաղաքականությունը կլիմայի փոփոխության ոլորտում. «Մենք հապշտապ որոշումներ չենք կայացնի: Մենք կաշխատենք ԱՄՆ շահերից բխող ճիշտ որոշում կայացնել: Արկտիկական խորհուրդը կարեւոր հարթակ կմնա՝ քանի դեռ մենք մատածում ենք այդ հարցի շուրջ»:
Թիլերսոնը Արկտիկական խորհուրդը համագործակցության անփոխարինելի հարթակ է համարել եւ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կմնա կազմակերպության ակտիվ անդամ՝ նախագահությունը Ֆինլանդիային փոխանցելուց հետո: Թիլերսոնն ավարտել է ԱՄՆ-ի երկամյա նախագահությունը խորհրդում՝ խորհրդանշական մուրճը փոխանցելով Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոյնիին:




























