«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություննե­րում չկարողանալով հաջողության հաս­նել՝ ՀՀ պաշտպանության նախկին նա­խարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշին­քը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց, դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիս­յանը եւ Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից:

Մինչ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը եւ անհատները կփարատեն իրենց խորը հիասթափու­թյունը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղե­կություններ են հասել, որ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն ան­գամ մտածում են ինքնալուծարման մա­սին, հատկապես այդ փուլում է գտնվում «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել՝ արդյոք այնքան հիսա­թափված են, ուժասպառ են եղել, որ մտադիր են ինքնալուծարվել, հարցը լսե­լով՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես քաղաքական արձակուրդում եմ, որեւէ հարցի չեմ պատասխանում»: Ըստ էության, Մարտիրոսյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում