Վրաստանում ծովը 27 դելֆին է ափ նետել։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության Սեւ ծովի ձկնորսության ու մոնիթորինգի վարչությունը 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 11-ը ծովային կաթնասունների՝ ափ դուրս նետվելու 27 դեպք է արձանագրել Վրաստանի Սարպի Անակլիա առափնյա հատվածում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում տարածել է գործակալության ներկայացուցիչ Արչիլ Գուչմանիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Այսօր Գոնիոյի ափին 27-րդ դեպք է արձանագրվել։ Ըստ մեր տեղեկության՝ Վրաստանի առափնյա գծի Աբխազիայի հատվածում այս շրջանում ծովն առնվազն 10 օրինակ է դուրս նետել», - գրում է Գուչմանիձեն։



























