Կենտրոնական Անգլիայում կողոպուտի ժամանակ գողացել են Հարրի Փոթերի մասին ասքի նախապատմությամբ հազվագյուտ ձեռագիրը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ոստիկանությունը դիմել է պատմության երկրպագուներին՝ խնդրելով օգնել գտնել ձեռագիրը: «Այդ հազվագյուտ ձեռագիրը կարող են գնել միայն Հարրի Փոթերի իսկական երկրպագուները: Բոլորին խնդրում ենք այն տեսնելու դեպքում ոստիկանություն զանգահարել»,- հորդորել են իրավապահները:

800 բառից կազմված պատմությունը Ջոան Ռոուլինգը գրել է փոստային բացիկի երկու կողմում: Դրանում իրադարձությունները զարգանում են Հարրի Փոթերի ծննդից երեք տարի առաջ՝ Սեւերուս Սնեգի եւ Հարրիի հոր՝ Ջեյմս Փոթերի միջեւ:

Ձեռագիրն ավարտվում է այսպես. «Պրիքվելից, որը չեմ գրում, բայց զվարճալի էր»: