Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց 2015–ի ապրիլի 24–ին ծաղկեպսակ դրած թուրք ազգայնականները դատապարտվել են 10 ամսվա ազատազրկման։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը,  թուրքական դատարանը սպառնալու եւ ժողովրդի մի մասին ազգության, կրոնի տարբերության համար դիտավորյալ նվաստացնելու մեղադրանքով 10–ական ամիս ազատազրկման է դատապարտել «Թուրանի օջախներ»–ի նախագահ Էրջան Ուչարին եւ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթին։

Թուրքական դատարանը պատժի կիրառումը հետաձգել է 5 տարով։