Թուրքիայում 2017–ի առաջին 4 ամսում սպանվել են 101 կին։
Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում միայն 2017–ի ապրիլին տղամարդկանց կողմից սպանվել է 19, բռնաբարության ենթարկվել 10 կին։ Ավելի քան 30 անչափահաս աղջնակ ենթարկվել է սեռական բռնության։
Իսկ 2017–ի առաջին 4 ամսում սպանվել է 101 եւ բռնաբարության ենթարկվել 28 կին։ 106 կնոջ նկատմամբ բռնություններ են կիրառվել։



























