Ամերիկացի ֆանտաստ գրող Ջորջ Մարտինի գիրքը նոր հեռուստանախագծի հիմք կդառնա։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով  NME-ին։

«Գիշերվա միջով թռչողը» պատմվածքը գրվել է 1980 թվականին։ Գործողությունները ծավալվում են հեռավոր ապագայում, երբ երկիրն ավերվելու շեմին է։

Նշվում է, որ Մարտինն ինքը չի գործի նախագծում՝ HBO հեռուստաալիքի հետ պայմանագրի պատճառով, որի շրջանակում գրողն աշխատում է միայն «Գահերի խաղ»-ը սերիալի շուրջ։

Հեռուստաշոուի արտադրությամբ կզբաղվի Syfy հեռուստացանցը։