Թուրքիայի Գիրեսուն նահանգի Բուլանջաքի շրջանում 6–ամյա աղջնակը մտել է լվացքի մեքենայի մեջ եւ չկարողանալով դուրս գալ՝ խեղդվել։

Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ մահացած աղջնակի հայրը պատմել է, որ աշխատանքից տուն վերադառնալուց հետո տանը չի գտել։ «Որդիս դպրոցից գալուց հետո մոտեցավ ինձ եւ ասաց, որ քույրիկը չի արթնանում լվացքի մեքենայի մեջ։ Արագ հասա, բայց աղջիկս արդեն խեղդվել էր առանց թթվածնի։ Եթե տուն գալուց հետո անմիջապես փնտրեի նրան, կյանքը կփրկվեր»,–ասել է հայրը։