Ֆրանսիայում հունիսի 16-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին մասնակցող ազգությամբ թուրք թեկնածուներ այս պահին չկան: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:

«Թուրքերը անուններ են առաջարկել, սակայն, ըստ երեւույթին, նրանց առաջարկած անունները չեն ընդունվել: Այս պահին ազգությամբ թուրք թեկնածուներ չկան առաջադրված»,-ասաց նա:

Հիլդա Չոբոյանը սակայն, նշեց, որ խորհրդարանակն ընտրություններին մասնակցող թեկնածուների ցանկը դեռ ամբողջական չէ, մինչեւ մայիսի 17-ը թեկնածուների ցանկը կարող է համալրվել նոր անուններով:

«Մոտ 140 նոր թեկնածու կարող է լինել եւ հնարավոր է, որ ազգությամբ թուրք թեկնածուներ էլ լինեն»,-ասաց նա: