Ադրբեջանում ձեռնարկատեր Նիջաթ Իբրահիմովը արդեն հինգ օր է՝ կարել է բերանն ու հացադուլ հայտարարել:
Սոցկայքերում ձեռնարկատերը հայտնել է, որ ոստիկաններն իրեն խաբել են` խլելով փողերը, առողջությունն ու իրավունքները: Նրա ընտանիքը Turan գործակալությանը հայտնել է, որ նրա առողջությունը վատթարացել է, նա ուժասպառ է եղել, ծանր է շնչում, սակայն չի ցանկանում դադարեցնել ակցիան: Ոչ մի պաշտոնական կառույց չի հետաքրքրվել Նիջաթ Իբրահիմովով:
Նիջաթ Իբրահիմովը նախկինում եւս իրկանացրել է նման ակցիաներ: Դեկտեմբերի 30-ին նա կարել էր բերանն ու անժամկետ հացադուլ հայտարարել:
2008 թվականին ձեռնարկատիրոջից 32 հազար դոլար են վերցրել` հողակտորի դիմաց: Սակայն հողակտոր այդպես էլ չեն հատկացրել: Չեն վերադարձրել նաեւ փողերը:




























