Երկու երիտասարդ ձեռներեցներ առեւանգվել եւ սպանվել են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: Երկրի դատախազությունը 34-ամյա Ռեյնալդո Խոսե Էրերա Սանչեսի եւ 31-ամյա Ֆաբրիցիո Մենդոսի սպանության մասին հայտնել է մայիսի 12-ին:
АP-ի հաղորդմամբ՝ Էրերա Սանչեսը աշխարհահռչակ դիզայներ Կարոլինա Էրերայի զարմիկն է:
Իշխանություններն սկսել են հանցագործության հանգամանքների քննությունը:
Վենեսուելան 2016 թվականին աչքի է ընկել հանցագործությունների բարձր մակարդակով: Ըստ գլխավոր դատախազի՝ այն հասել է 70,1 դեպքի՝ 100 հազար բնակչի հաշվով:




























