ԱՄՆ-ը պատրաստ է մի շարք պայմանագրեր կնքել Սաուդյան Արաբիային ավելի քան 100 մլրդ դոլարի սպառազինություններ մատակարարելու եւ դրանց տեխնիկական սպասարկման հետ կապված:
Այս մասին հաղորդում է Informing.ru-ն` վկայակոչելով Reuters-ին, որն էլ իր հերթին հղում է անում Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին, ով հայտարարել է, որ տասը տարում գործարքի ընդհանուր գումարը կգերազանցի 300 մլրդ դոլարը:
Նման գործարքի նպատակն է օգնություն հատկացնել Սաուդյան Արաբիային նրան մարտունակությունը բարձրացնելու հարցում:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը սաուդցիներին կվաճառի THAAD ՀՀՊ համակարգեր, ծրագրային ապահովում` մարտի դաշտում կառավարման եւ հաղորդակցության համար, զինամթերքի ու ռումբերի տարբեր տեսակներ:




























