ԱՄՆ-ն մոտ ժամանակներս պատրաստելու է առաջարկներ՝ ԱՄՆ-ում ռուսական սեփականության շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար, որն առգրավվել էր 2016-ի դեկտեմբերի վերջին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է Ինտերֆաքսը։
«Ամերիկացի գործընկերները ասել են, որ մոտ ժամանակներս պատրաստելու են առաջարկներ, որպեսզի սկսեն որոշակի աշխատանք՝ այդ իրավիճակի հանգուցալուծման համար»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը վերջերս Վաշինգտոն կատարած իր այցելության ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ-ում գիտակցում են ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության կալանքի անիրավաչափությունը։ Նրա խոսքով «այդ հարցը օրակարգում է»։
ԱՄՆ իշխանությունները «չեն հերքում, որ այն մերն է», հավելել է նախարարը։ Բացի դրանից, նկատել է Լավրովը, բոլորը հասկանում են, որ «դրանք ոչ իրավազոր գործողություններ» են։
2016-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի շարք նոր պատժամիջոցներ էր ձեռնարկել Ռոսաստանի նկատմամբ։ ԱՄՆ-ից արտաքսել էին 35 ռուս դիվանագետների։ Բացի դրանից ռուս դիվանագետները զրկվել էին Ռուսաստանի մշտական ներկայացուցչության այսպես կոչված ամառանոցներից։



























