Հունաստանում Աթենք-Սալոնիկ ուղեւորատար գնացքի գծերից դուրս գալու հետեւանքով երկու մարդ է զոհվել: Հունական TRAINOSE երկաթուղային ընկերության հստակեցրած տվյալները փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, մեկը ծանր, չորսը թեթեւ վիրավորվել են: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: 

Աթենքից Սալոնիկ ուղեւորվող Intercity 58 գնացքը գծերից դուրս է եկել շաբաթ օրը, 21:45-ին: Միջադեպը տեղի է ունեցել Ադենդրոս կայարանի մերձակայքում, Սալոնիկից մոտ 40 կմ հեռավորությամբ: