Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Ալեքսիս Կոհլերին Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար է նշանակել, հաղորդում է Reuters-ը:

44-ամյա Կոհլերը Ֆրանսիայի էլիտար ENA դպրոցի շրջանավարտ է, ղեկավարել է երկրի էկոնոմիկայի նախարարության ապարատը, երբ Մակրոնը գլխավորում էր այդ գերատեսչությունը:  

Հայտնի է դարձել նաեւ,որ Գերմանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆիլիպ Էթյենը կդառնա միջազգային հարցերով նախագահի խորհրդականը:

Համաձայն գործակալության տվյալների` նոր կառավարության կազմը եւ նախարարների կաբինետի ղեկավարին Մակրոնը կհայտարարի երկուշաբթի օրը, մայիսի 16-ին: