Կիրակի օրը մայիսի14-ին Էմանուել մակրոնը ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, Ելիսեյան պալատում եւ ուղեկցվել 21 համազարկերից հրավառությամբ, հաղորդում է DW-ն:

Մինչ երդմնակալությունը «Առաջ» շարժման նախկին առաջնորդը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման ընթացքում Օլանդը նրան մի շարք գաղտնի տեղեկություններ է հաղորդել, որոնք անհրաժեշտ են երկրի միջուկային ուժերի վերահսկողության համար, ինչպես նաեւ տեղյակ պահել ընթացիկ գործերից:

Ելիսեյան պալատից Օլանդն ուղեւորվել է դեպի Սոցիալիստական կուսակցության գլխավոր գրասենյակ:

Համաձայն Reuters-ի աղբյուրների` նոր կառավարության կազմն ու նոր վարչապետին Մակրոնը կհայտարարի երկուշաբթի օրը: