Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար ՉԺՀ է ժամանել 12-ամյա որդու` Նիկոլայի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆորումի բացման կապակցությամբ հանդիսավոր ընդունելությանը Բելառուսի նախագահին ուղեկցել է որդին: Նրանք լուսանկարվել են Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եւ նրա կնոջ`Փեն Լիուանի հետ:
Նիկոլայը Չինաստանի առաջին տիկնոջը զարդատուփ նվիրել, իսկ վերջինը համբուրել է նրա երկու այտերը:




























