Առնվազն հինգ երեխա է զոհվել Աֆղանստանում ականակոծության հետեւանքով: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունցել կիրակի օրը` Լագման արեւելյան նահանգի բնակելի շրջանում: Նշվում է նաեւ, որ եւս երկու երեխա տուժել է: Այլ մանրամասներ հայտնի չեն: