Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի մոտակայքում (նկատվում է Մոնթե Մելքոնյան պողոտայից) հրդեհի նշաններ են նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածնի հին խճուղու թիվ 109 հասցեում գտնվող Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտակայքում այրվում է կուտակած փայտ (մոտ 500 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:29-ին: