Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 00:27-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ հատվածի 6-րդ կմ-ին «ՎԱԶ 2103» մակնիշի 01 TT 362 համարանիշի (վարորդ՝ 25-ամյա Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղեւորներ՝ 14-ամյա Վ. Ա.-ն եւ 53-ամյա Ջ. Ս.-ն հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել այն:




























