Հյուսիսային Կորեան նորից դավադրության մեջ է մեղադրել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ երկրի առաջնոդ Կիմ Չեն Ընի սպանության նպատակով, հաղորդում է Reuters-ը։

Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպանը մեղադրել է ԿՀՎ-ին եւ Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին «գաղտնի դավադրության մեջ»՝ «ռադիոակտիվ եւ նանո-թունավոր նյութերի միջոցով» Կիմ Չեն Ընին սպանելու նպատակով։ «Մենք վստահ ենք, որ այդ հանցագործությունը կազմակերպվում է թշնամի ուժերի կողմից՝ Հյուսիսային Կորեայի ներքին գործերին վնաս հասցնելու համար»,-ասելէ  դեսպան Ջի Ջե Ռյոնը։

Ավելի վաղ, Փհենյանն արդեն մեղադրել է վերոնշյալ հատուկ ծառայություններին դավադրության մեջ՝ բիոքիմիական ռումբով Կիմ Չեն Ընի սպանության նպատակով եւ Սեուլից պահանջել հանձնել հետախուզական ծառայության ղեկավարին։