Երեւանի Կիեւյան կամրջից նետվել սպառնացող երիտասարդ աղջկան արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է համոզել ու դուրս բերել կամրջի վտանգավոր սահմանագոտուց։ NEWS-.am–ի հետ զրույցում տեղում աշխատող ոստիկանները նշեցին, որ 22–ամյա աղջկան տեղափոխել են  հիվանդանոց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի 15–ին,  Կիեւյան կամրջից  սպառնում է  ցած նետվել երիտասարդ կին։