ԵՄ երկրների ԱԳ նախարարները Վենեսուելայի իշխանություններին կոչ են արել ընտրություններ անցկացնել ու ազատել քաղբանտարկյալներին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ակցիաներին վերջ դնելու համար, որոնք տասնյակ մարդու կյանք խլեցին, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ 10 ամիս ճգնաժամը հաղթահարելու ջանքերն արդյունք չեն տվել, եւ ընտրությունները կարող են ելք դառնալ ստեղծված իրավիճակից։ «Բռնությունն ու ուժի կիրառումը չեն հաղթահարի ճգնաժամը»,-ասվում է նախարարների հայտարարությունում։

ԵՄ-ն կոչ է արել ընտրությունների օր սահմանել, որպեսզի «ժողովուրդը կարողանա իր կամքն արտահայտել ժողովրդավարական ուղով»։ Հայտարարությունում նախարարները կոչ են անում նաեւ «ազատ արձակել ձերբակալված քաղբանտարկյալներին»։