Չեխական Չեսկե-Բուդեյովիցե քաղաքի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչումից զրկել են խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինին ու Չեխոսլովակիայի Կոմկուսի ղեկավար Կլեմենտ Գոտվալդին, հայտնում է «Ռադիո Պրահան»։
Ստալինն ու Գոթվալդը 1945-ին էին ընտրվել քաղաքի պատվավոր քաղաքացիներ։ Քաղաքապետ Յիրժի Սվոբոդան հայտնել է, որ այն ժամանակ նման որոշման համար որոշակի պատճառներ կային։ Սակայն 50-ականներին Ստալինն ու Գոտվալդը մի շարք սխալներ են գործել, որոնք ստվերել են նրանց անունները, նշել է քաղաքապետը։
Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում առայսօր ստացել է 118 մարդ։ Չեսկե Բուսեյովիցեի վերջին պատվավոր քաղաքացին է դարձել աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան 1949-ին։





























