ԱՄՆ նախագահի կրտսեր որդին՝Բարոն Թրամփը սովորելու է Վաշինգտոնի արվարձանում՝ St. Andrew`s եպիսկոպոսաց դպրոցում, հայտնել է դպրոցի տնօրենը։

«Ընտանիքի թույլտվությամբ մենք հաստատում ենք, որ Բերոնը սովորելու է մեր դպրոցում»,- ասվում է տնօրեն Ռոբերտ Կոզասկիի նամակում, որն ուղղված էր դպրոցի աշակերտների ծնողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 15-ին Մելանիա Թրամփը նույնպես հաստատել է որդու համար դպրոցի վերջնական ընտրությունը։

St. Andrew's Episcopal School դպրոցում տարեկան ուսման վարձը կազմում է մոտ 40 հազար դոլար։ Դպրոցը հայտնի է դասարաններում աշակերտների փոքր թվաքականով։ Մեկ ուսուցչին բաժին է ընկնում միջինը 7 աշակերտ։ Բերոնը այս դպրոցում կկարողանա զբաղվե լ նաեւ իր սիրելի մարզաձեւով՝ գոլֆով։