ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: Նման գործողությունները խախտում են Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ինչպես նաեւ սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է հայտարարությունում:

Գուտերեշը Փհենյանին կոչ է արել հետեւել իր ստանձնած միջազգային պարտավորություններին եւ վերադառնալ միջուկային զինաթափման ուղուն: