ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կտրուկ դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները: Խորհրդի հայտարարությունում Փհենյանին հորդորում են զերծ մնալ հրթիռային եւ միջուկային հետագա փորձարկումներից, իրադրության ապակայունացումից եւ կոնֆլիկտի սրումից: Այս մասին հաղորդում է DW-ն:
ԱԽ-ի մայիսի 16-ի նիստում, ենթադրաբար, կքննարկվի Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը:
Հյուսիսկորեական հրթիռն արձակվել է մայիսի 14-ին: Հաջորդ օրը Փհենյանը հայտարարել է, որ իր բանակը փորձարկել է Hwasong-12 տեսակի միջին եւ մեծ հեռահարության հրթիռների նոր մշակումը: Հրթիռը թռել է 787 կմ եւ հասել 2100 կմ բարձրության:
Այս կապակցությամբ ԱՄՆ-ն եւ Ճապոնիան ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել, որը պետք է կայանա մայիսի 16-ին:





























