Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները ապացույցներ են գտել, որ  WanaCrypt0r 2.0 վիրուսի գլոբալ կիբերհարձակմանը կարող են մասնակից լինել Հյուսիսային Կորեայի ցանցահենները։ Այս մասին երեքշաբթի, մայիսի, 16-ին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Ըստ փորձագետների՝ WannaCry-ի տարբերակներից մեկում հայտնաբերված գաղտնագրի մի մասն օգտագործել է  Lazarus Group խմբավորումը, որին կասկածում են Փհենյանի հետ կապերի մեջ։ Սակայն երկու ընկերություններում պնդում են, որ դեռ վաղ է խոսել ԿԺԴՀ-ի մասնակցության մասին վիրուսային հարձակմանը, որը 150 երկրում ավելի քան 300 հազար համակարգիչ է վնասել։ 

Գործակալությունը նշում է, որ Lazarus Group-ի ցանցահեններն ավելի հանդուգն են գործում, քան այլ երկրների նրանց գործընկերները, քանի որ ստիպված են շահույթ ձեռք բերել պատժամիջոցների ներքո գտնվող ԿԺԴՀ-ի համար։ Մանսավորապես, նրանց մեղադրում են Բանգլադեշի Կենտրոնական բանկից 81 մլն դոլարի գողության մեջ։