79 տարեկանում մահացել է հայտնի «ճահճի մարդասպաններից» մեկը՝ Յեն Բրեյդին, ով ընկերուհու՝ Մայրա Հինդլիի հետ սպանել է երեք երեխայի ու երկու դեռահասի, հաղորդում է BBC-ն։

Բրեյդին կալանավորվել է 1966 թվականին։ Նրան մեղավոր են ճանաչել երեք սպանության մեջ, հետո նա խոսոտովանել է եւս երկուսը։ 1985 թվականից նա հոգեբուժարան է տեղափոխվել։

Հոգեբուժարանի ղեկավարությունը չի հայտնել նրա մահվան պատճառը, միայն ասել են, որ նրան որոշ ժամանակ թթվածին են տվել։

Բրեյդին եւ Հինդլին, ով մահացել է բանտում 2002 թվականին, 60-ականներին ռեզոնանսայաին սպանություններ են գործել։ Նրանք խոսոտվանել են 10-12 տարեկան երեք երեխաների, ինչպես նաեւ 16 եւ 17-ամյա երկու դեռահասի սպանությունը։ 

Չորս զոհերի հանցագործները թաղել են Սեդլուորթ ճահճում, ինչի հետ կապված, զույգի հանցագործությունները ստացել են «Սպանություն ճահճում» անվանումը։