Կոտ- դՙԻվուարում խռովարար զինվորականները հերքում են ձեռք բերված համաձայնության մասին կառավարության հավաստիացումները։ Ուրբաթ սկսված խռովությունը ծավալվում է։ Երկրի բոլոր խոշոր քաղաքներում լսելի են կրակոցներ։ Տնտեսական կյանքը կաթվածահար է, հաղորդում է Euronews-ը։
Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է 5 միլիոն ֆրանկ պարգեւատրում տալու մասին, սակայն ապստամբները 7-ն են պահանջում։ «7 միլիոն կամ ոչինչ։ Սա ամենեւին հեղաշրջում չէ։ Երբ մեր հաշվեհամարին կլինի 7 միլիոն, մենք զորանոցներ կվերադառնանք»,-ասել են զինծառայողները։
Աֆրիկյան այս երկրում նոր խռովության առիթ է դարձել պարգեւատրումները չվճարելը, որոնք կառավարությունը խոստացել էր վճարել հունվարին տեղի ունեցած վերջին ընդվզումից հետո։





























