Վենեսուելայում 6 շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 39 մարդու։ Արեւմտյան Տաչիրա նահանգում սպանվել են մեկ դեռահաս եւ մեկ տղամարդ, գրում է Newsru-ն։

El National պարբերականը հաղորդում է, որ երկուշաբթի Տաչիրա նահանգում զոհվել են եւս երկու ցուցարարներ։  17-ամյա (այլ տվյալներով՝ 18-ամյա) Լույս Ալվիրայեզը զոհվել է կրծքին կրակոցի հետեւանքով Պալմիրայում հանրահավաքի ժամանակ։ Զոհվել է նաեւ 32-ամյա Դիեգո Էրնանդեսը։ Կապաչո Նուեւո քաղաքում ոստիկանության հետ բախումների ժամանակ նրա վրա արցունքաբեր գազով նռնակ է ընկել։ 

Մարդու իրավունքների լիազոր Թարեք Ուիլյամ Սաաբը Twitter-ի իր էջում հաստատել է երկու մարդու զոհվելու փաստը։ Նա հայտնել է, որ նահանգապետից եւ այլ պատասխանատու մարմիններից պահանջել է մանրակրկիտ հետաքննել «այդ սարսափելի իրադարձությունը»։